ՀՀ զինված ուժերը սահմանագոտու մի քանի հատվածներում իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ

21:44, 19 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։

Ըստ աղբյուրի՝ ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։


© 2009 ARMENPRESS.am