ՀՀ պաշտպանության ոլորտի ծախսերը 2024-ին 2020-ի համեմատ նախատեսվում է ավելացնել 81%-ով. ֆինանսների նախարարություն

21:08, 22 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավելի է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տվյալը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։

Նշվում է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը։

421926234_685271467113606_3651840017978864837_n.jpg (106 KB)


© 2009 ARMENPRESS.am