Գևորգ Մանթաշյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ, Ավետ Պողոսյանը՝ տեղակալ

21:06, 23 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 23-ի որոշումներով Գևորգ Մանթաշյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ, իսկ Ավետ Պողոսյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

 

 


© 2009 ARMENPRESS.am