ՀՀ ՄԻՊ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Առաջնորդության ֆորումին

21:25, 24 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի 23-24-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Առաջնորդության ֆորումին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրների շուրջ 30 ներկայացուցիչ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են եղել մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների համար կազմակերպված Առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am