Ճամբարակում և Սևանում ապաստանած արցախցիներին տրամադրվել է հերթական աջակցությունը

12:18, 25 Հունվար, 2024

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն, ԱՄՆ-ում գործող «Սփիրիթ օֆ Ամերիկա» կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում ապաստանած  200-ից ավելի բազմանդամ ընտանիքներին տրամադրել է կենցաղային պարագաներ, սնունդ, երեխաների համար գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ, ինչպես նաև՝ վառելափայտ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի և Ճամբարակի համայնքապետարաններից՝ Ճամբարակում 120, իսկ Սևանում 80 ընտանիքներ ապահովվել են կենցաղային պարագաներով, սննդով,  գրենական պիտույքներով և դպրոցական պայուսակներով։ Բացի այդ, Ճամբարակում 30, իսկ Սևանում 16 խիստ խոցելի բազմանդամ ընտանիքի տրամադրվել է նաև 10-ական խորանարդ մետր վառելափայտ:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am