Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը մասնակցելու է միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված հատուկ հավաքին

10:47, 29 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Պարալիմպիկ խաղերի մասնակից, Հայաստանի հաշմանդամային սպորտի նախագահ Սարգիս Ստեփանյանը Խաղերի նախապատրաստական փուլում հավաքի է մասնակցում Կանարյան կղզիներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը երկշաբաթյա հատուկ հրավերով մեկնել  է Իսպանիայի Կանարյան կղզիներ` մասնակցելու Պարաաթլետիկայի միջազգային մարզական հավաքների, որին մասնակցում են նաև անվանի Օլիմպիկ և Պարալիմպիկ մարզիկներ:

Փարիզի Պարալիմպիկ խաղերը կկայանան 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Սարգիս Ստեփանյանը կմասնակցի գնդի հրման մրցաձևին:

 


© 2009 ARMENPRESS.am