Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով

13:03, 30 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական բանկը որոշել է 0․5 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8․75 տոկոս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կենտրոնական բանկը։

Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%։

Որոշվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 10.25%, կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.25%:

 

 


© 2009 ARMENPRESS.am