Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը

11:51, 31 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:


© 2009 ARMENPRESS.am