Ֆյորդում լողացող շոգեբաղնիքն օգնության է հասել ջրի մեջ ընկղմված Tesla-ի ուղևորներին

17:59, 2 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորվեգիայի ֆյորդներից մեկում լողացող շոգեբաղնիքում գտնվող մարդիկ փրկության են հասել ջուրն ընկած Tesla մեքենայի վարորդին և ուղևորին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համացանցում ականատեսները բազմաթիվ տեսանյութեր են տարածել, որտեղ երևում են Tesla-ի վարորդն ու ուղևորը՝ մեքենայի տանիքին։ Մեքենան սուզվել է այն ժամանակ, երբ նրանց օգնության է հասնել լողացող շոգեբաղնիքը։

Ըստ The Guardian պարբերականի՝ Նորվեգիայի ոստիկանությունը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել։ Ավելի ուշ մեքենան քարշակի միջոցով դուրս են բերել ջրից։  


© 2009 ARMENPRESS.am