Իրանը ներկայացրել է իր «Շաֆաք» հրթիռային համակարգի արդիականացված տարբերակը

14:40, 3 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ ներկայացվել է իրանական արտադրության «Շաֆաք» հրթիռային համակարգի արդիականացված տարբերակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

«Շաֆաք»-ը հեռահար խելացի ճշգրիտ հրթիռային համակարգ է, որը կարող է 20 կմ շառավղով խոցել թիրախը:

Հրթիռային համակարգերը և «Յուսուֆ» գիշերային տեսանելիության սարքը նախագծվել և պատրաստվել են Իրանի օդատիեզերական ուժերի փորձագետների կողմից:

«Շաֆաք» հրթիռային համակարգերն ունակ են գործել նաև ծայրահեղ եղանակային պայմաններում՝ գիշեր ու ցերեկ։ Հրթիռները կարող են տեղադրվել նաև Իրանի բանակի տարբեր տեսակի ուղղաթիռների վրա։


© 2009 ARMENPRESS.am