«Գրեմմի»-ի արարողության ժամանակ ձերբակալվել է երեք մրցանակի արժանացած ռեփեր Քիլլեր Մայքը
10:39, 5 Փետրվար, 2024ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռեփեր Քիլլեր Մայքը (Killer Mike) փետրվարի 5-ին տեղի ունեցած «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երեք մրցանակի արժանանալուց հետո ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։
Killer Mike is taken away in handcuffs at https://t.co/9ImDm1bpFW Arena after winning 3 #Grammys
— The Hollywood Reporter (@THR) February 5, 2024
Ոստիկանության խոսնակ Մայք Լոպեսը հայտարարել է, որ ռեփերին ձերբակալել են նույն օրը մոտավորապես ժամը 16։00-ին տեղի ունեցած վիճաբանության պատճառով։
Ռեփերին ավելի ուշ բաց են թողել։ Նա պետք է Լոս Անջելեսում դատարանի առաջ կանգնի փետրվարի 29-ին։
Քիլլեր Մայքը «Գրեմմի»-ի ժամանակ արժանացել էր «Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն ռեփ երգ» մրցանակներին «Scientists & Engineers» երգի համար, ինչպես նաև «Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակին՝ «Michael» ալբոմի համար։
© 2009 ARMENPRESS.am