Հրանտ Ջիլավյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ

21:59, 6 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Հրանտ Ջիլավյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, ՀՀ վարչապետը որոշումը կայացրել է ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով:

 

 


© 2009 ARMENPRESS.am