Վահագ Ռաշը հանրությանն է ներկայացրել Վահան Տերյանի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Կարուսել» երգը

11:48, 8 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Վահագ Ռաշը հանրությանն է ներկայացրել Վահան Տերյանի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Կարուսել» երգը` բլյուզային մեկնաբանությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երգչի նոր աշխատանքը նվիրված է Տերյանի ծննդյան 139-րդ տարեդարձին. փետրվարի 9-ը բանաստեղծի ծննդյան օրն է:

Գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, միքս մասթերինգը` Սերգեյ Գասպարյանը:


© 2009 ARMENPRESS.am