ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ

16:36, 10 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ,10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ն իր շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։

«Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Գարնան տոնի կապակցությամբ և մեր չինացի ընկերներին ու գործընկերներին մաղթում ամենայն հաջողություն և բարեկեցություն Վիշապի տարում»,-նշված է գրառման մեջ։


© 2009 ARMENPRESS.am