Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

20:13, 12 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 8-ի «Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-84-Ա որոշումը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր նշանակելու մասին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։


© 2009 ARMENPRESS.am