Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ․ ՊՆ

08:34, 13 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՊՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am