Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ, մեղադրանքներ հնչեցրել Արևմուտքի հասցեին

13:40, 13 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Էրդողանը նշել է, որ «Իսրայելի անխոհեմության պատճառը արևմտյան տերությունների կեղծավոր քաղաքականությունն է»:

«Հիտլեր-Նեթանյահուի վարչակազմն ամեն օր անցնում է նոր կարմիր գիծ՝ դաժանության և ջարդերի քաղաքականության մեջ, որը վարում է հոկտեմբերի 7-ից։ Արևմտյան ուժերը բեմի առջև Իսրայելին չափավորության կոչ են անում, բայց, թաքնվելով ՀԱՄԱՍ-ի հետևում, աչք են փակում Նեթանյահուի ջարդերի վրա»,-ասել է Էրդողանը:  

 


© 2009 ARMENPRESS.am