Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշի նկատմամբ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

16:11, 13 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող 32-ամյա մարզիկը 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Բեյտուլահ Կայիսդաղին: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն է լինելու նիդեռլանդցի Թայրոն Ստերկենբուրգը:

Արթուր Ալեքսանյանը իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է:

 


© 2009 ARMENPRESS.am