Նազիկ Ավդալյանի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ

14:42, 14 Փետրվար, 2024

ԳՅՈՒՄՐԻ,  14 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային ճանապարհի մասին պատմող ֆիլմը էկրան կբարձրանա այս տարվա սեպտեմբերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ֆիլմը նկարահանում է «Մաքսիմ պրոդաքշն»-ը՝ համագործակցելով «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության հետ: Նկարահանումները սկսվել են 2024 թվականի հունվարի 18-ից և ավարտվելու են փետրվարի 15-ին։ 1 ժամ 55 րոպե
տևողությամբ գեղարվեստական ֆիլմի բյուջեն 90 մլն դրամ է, որից 40 մլն դրամը տրամադրել է ազգային կինոկենտրոնը։ Բյուջեի մնացած մասը համալրվել է (համալրվում է) անհատ ձեռներեցների միջոցով։ 

Գյումրիում նախատեսվող նկարահանումների համար քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից ֆիլմին հատկացվեց 2 մլն 200 հազար դրամ:

Ֆիլմի առաջնախաղը նախատեսվում է  2024 թվականի սեպտեմբերին՝ Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ։      

Արմենուհի Մխոյան

 

 


© 2009 ARMENPRESS.am