Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն

23:20, 14 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց չեզոք զրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Մուրտազալիևի հետ: Ալեքսանյանն առավելության հասավ 6:3 հաշվով և դարձավ հին աշխարհամասի  7-ակի չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր է: Նա աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն է (2014, 2015, 2017,2022), Եվրոպայի առաջնության 7-ակի ոսկե մեդալակիր (2012, 2013, 2014, 2018, 2020, 2023, 2024), Եվրոպական խաղերի հաղթող է (2019):


© 2009 ARMENPRESS.am