Իվետա Մուկուչյանն ու «3.33»-ը համատեղ երգ են ներկայացրել

15:37, 16 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանն ու «3.33» խումբը համատեղ երգ են հրապարակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սև եռանկյունի» երգն արդեն հասանելի է երգչուհու և խմբի «YouTube»-ի պաշտոնական ալիքներում:

Երգի խոսքերի հեղինակներն են Ֆելիքս Խաչատրյանն ու A.Chilla-ն, երաժշտությունը՝ A.Chilla-ի:

Մուկուչյանն ու «3.33»-ն առաջին անգամ չէ, որ համագործակցում են: Տարիներ առաջ նրանք երկրպագուներին էին ներկայացրել «Ստվեր» երգը:

 

 


© 2009 ARMENPRESS.am