ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

17:17, 16 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ  աջակցության ծրագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար օրակարգային են և ըստ այդմ՝ քննարկվում ու մշակվում են նոր ծրագրեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 16-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ ընդգծելով, որ դրանք կապահովեն ընթացիկ ծրագրերի շարունակականությունը։

«Այն ծրագիրը, որն այժմ գործում է՝ բնակվարձերի և կոմունալ վճարների համար,  6 ամիս տևողությամբ է։ Այն կավարտվի մարտ ամսին և, բնականաբար, կլինի նաև ծրագիր, որը կապահովվի սահուն շարունակությունը»,-հավելել է Մանուչարյանը։


© 2009 ARMENPRESS.am