ՀՀ վարչապետը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահի հետ

14:33, 18 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեղադրել հանդիպումը ներկայացնող տեսանյութ։


© 2009 ARMENPRESS.am