Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

18:27, 18 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը հավաքեց 14,933 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը:

Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր էր դարձել (օղակների վարժություն) Վահագն Դավթյանը:


© 2009 ARMENPRESS.am