Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Եվրոպայի առաջնությանում

19:54, 19 Փետրվար, 2024

ՍՈՖԻԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու անդամները շարունակում են ելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ մտան 109 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականից 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ փորձեց բարձրացնել 165 կգ, սակայն վնասվածք ստացավ: Նա չի շարունակի պայքարը ԵԱ-ում:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:  96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր:

 

Վարվառա Հայրապետյան


© 2009 ARMENPRESS.am