Սամվել Թադևոսյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր

21:24, 22 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նագագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սամվել Թադևոսյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշված է, որ նշանակումը կատարվել է հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 14-ի ԲԴԽ-13-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։


© 2009 ARMENPRESS.am