Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

18:28, 25 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը շարունակում է հաղթարշավն աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը, հավաքելով 15.100 միավոր, երկրորդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր էր դարձել Վահագն Դավթյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը կայացաել էր Եգիպտոսում,  Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր:


© 2009 ARMENPRESS.am