Դադարել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արշակ Վարդանյանի լիազորությունները

14:53, 26 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, փետրվարի 26-ին դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից, Դատական օրենսգրքով՝ այդպիսով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։

 


© 2009 ARMENPRESS.am