Էրբիլում մեկնարկել է Վահագն Խաչատուրյանի և Մասուդ Բարզանիի հանդիպումը

12:36, 29 Փետրվար, 2024

ԷՐԲԻԼ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էրբիլում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մասուդ Բարզանիի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահը կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

[gallery id= 67731]

ՀՀ նախագահն այնուհետև կայցելի Էրբիլի պատմական պատմական միջնաբերդ, շրջայց կկատարի Աինկավայի հայկական եկեղեցում։ Այցի ավարտին Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։


© 2009 ARMENPRESS.am