Բուլղարիան դադարեցնում է Ռուսաստանից նավթի ներկրումը

19:41, 1 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիան կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը, այդպիսով վաղաժամկետ հրաժարվելով Ռուսաստանի Դաշնությունից այդ էներգառեսուրսի ներմուծման արգելքից ազատումից, որը գործում է մինչև 2024 թվականի վերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ամսին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վակայակոչելով EFE-ն։

Բրյուսելը Բուլղարիային ու Եվրամիության մի քանի այլ երկրների թույլ էր տվել ՌԴ-ից նավթ ներկրել մինչև 2024 թվականի վերջ: Սակայն Բուլղարիայի կառավարությունը որոշել է ժամանակից շուտ հրաժարվել ռուսական հումքից:

 


© 2009 ARMENPRESS.am