ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ամփոփել է նախարարի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին

18:02, 3 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Ծոցի տարածաշրջանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի նախկին ԱԳ նախարար Լուիջի Մայոյի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի, Իրաքի, Թուրքիայի, ԱՄՆ և այլ պաշտոնյաների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի «ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ» էջը։

«Ամփոփելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ նշենք, որ ֆորումի շրջանակներում շփումներ են տեղի ունեցել նաև Ծոցի տարածաշրջանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի նախկին ԱԳ նախարար Լուիջի Մայոյի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի, Իրաքի, Թուրքիայի, ԱՄՆ և այլ պաշտոնյաների հետ»,- ասվում է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am