Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին հնարավոր շփումների մասին

14:10, 4 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ դեռևս նախատեսված չեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը: 

«Ոչ, այս պահին բարձր մակարդակի ինչ-որ շփումներ ժամանակացույցով նախատեսված չեն, դրա հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են ի հայտ գալ, հեռախոսազրույցները բավական արագ կարող են կազմակերպվել»,- նշել է Պեսկովը: 

 


© 2009 ARMENPRESS.am