ՀՀ  պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին

20:37, 6 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, մարտի 6-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Ըստ աղբյուրի՝ նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։

pn1.jpg (364 KB)

pn2.jpg (292 KB)

pn3.jpg (237 KB)


© 2009 ARMENPRESS.am