Արայիկ Հարությունյանը Ջերմուկում հետևել է Համահայկական ձմեռային խաղերի նախապատրաստական աշխատանքներին

21:10, 6 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ  Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը և կազմկոմիտեի անդամները շրջայց են կատարել 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման համար նախատեսված վայրում: Ծանոթանալով պայմաններին՝ որոշում է կայացվել խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում: 

Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կազմկոմիտեի անդամները քննարկել են նաև խաղերի անցկացման օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել նախապատրաստական աշխատանքներին վերաբերող այլ հարցերի շուրջ:

4.jpg (162 KB)

3.jpg (226 KB)

1.jpg (194 KB)

 

 


© 2009 ARMENPRESS.am