Ռոզա Լինի «Universe» երգն արդեն համացանցում է

11:55, 9 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Ռոզա Լինը, որի եվրատեսիլյան «Snap» երգը մինչ օրս հնչում է տարբեր հարթակներում, երկրպագուների դատին է հանձնել  «Universe» (Տիեզերք) երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգն արդեն հասանելի է Ռոզա Լինի «YouTube»-ի պաշտոնական ալիքում:

Երգչուհին երգի ստեղծման համար շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, երկրպագուներին, որոնք անհամբեր սպասել են  երգի թողարկմանը: 


© 2009 ARMENPRESS.am