Եվրախորհրդարանում տեղի կունենա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով համաժողով

14:32, 9 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանում մարտի 19-ին տեղի ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

«Տեղեկացնում ենք, որ մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը»,- նշել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Համաժողովին մասնակցելու համար քաղաքացիները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ։   


© 2009 ARMENPRESS.am