ԱՄՆ-ն նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին. պետդեպ

09:53, 12 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ նահանգները՝ Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման նպատակով, նախատեսում է իր բյուջեից գումար հատկացնել Հայաստանին։    

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Բյուջեն Հայաստանի համար ենթադրում է 52 միլիոն դոլար»,- նշել է խոսնակը:


© 2009 ARMENPRESS.am