Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 31 հազարը

17:03, 17 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազար 645-ը, իսկ  ավելի քան 73 հազար 676 մարդ վիրավորվել է։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,  այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում տարածած հաղորդագրության մեջ:

Կառույցից նշել են նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում 92 մարդ զոհվել է հակամարտության գոտում, ևս 130-ը՝ վիրավորվել։

 

 


© 2009 ARMENPRESS.am