ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Մարվան Իսան սպանվել է իսրայելական հարձակման հետևանքով

19:36, 19 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները սպանել են ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թևի առաջնորդներից մեկին՝ Մարվան Իսային։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին, այդ մասին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ 

Իսրայելը նախկինում պնդում էր, որ Իսան Գազայի հատվածում հարվածի թիրախ է եղել, սակայն չէր հաստատել նրա մահը։

«ՀԱՄԱՍ-ի հիերարխիայի երրորդ մարդը՝ Մարվան Իսան, սպանվել է իսրայելական գործողության ժամանակ: Մնացած բարձրագույն ղեկավարները, հավանաբար, թաքնվում են ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցի խորքում, բայց արդարության ձեռքը նրանց նույնպես կհասնի», - ասել է Սալիվանը ճեպազրույցի ժամանակ:

Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները չեն մեկնաբանել Իսայի մահվան մասին լուրերը:


© 2009 ARMENPRESS.am