Տեղի կունենա Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության մրցույթ-փառատոնը

14:40, 22 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ մեկնարկում է Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության մրցույթ-փառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Մրցույթ-փառատոնը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին: Փառատոնի մրցութային մասը տեղի կունենա մայիսի 5-15-ը Երևանում։

Փառատոնին կարող են մասնակցել երաժշտական ուսումնական հաստատությունների «Ակադեմիական երգեցողություն» բաժնում սովորող 15-25 տարեկան անհատ կատարողները։

Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ն և Երևանի Ռոմանոս  Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել փառատոնի գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանին, հեռ.՝ (+374 94) 103-686:

 


© 2009 ARMENPRESS.am