Արարատ Միրզոյանն այցելել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակ

17:42, 23 Մարտ, 2024
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ուրուգվայ կատարած այցի ընթացքում այցելել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակ։ 
Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը ծաղիկներ է  զետեղել Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու բակում զետեղված հայկական խաչքարի մոտ:
Ուրուգվայ կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցել է Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման պաշտոնական արարողությանը։ 

© 2009 ARMENPRESS.am