Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

13:51, 25 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետին ուղեկցել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

[gallery id= 67807]

Իրակլի Կոբախիձեն նաև ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում։


© 2009 ARMENPRESS.am