Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը

19:26, 25 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հակոբ Արշակյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում՝ մանրամասնելով, որ հանդիպմանը  ներկայացրել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։

«Աշխատանքային խմբի գործընկերների հետ պայմանավորվեցինք խորհրդարանական մակարդակում ունենալ ակտիվ աշխատանքային քննարկումներ` միմյանց փորձն ուսումնասիրելու և փոխադարձ օգնությամբ առկա մարտահրավերները հաղթահարելու գործում»,-նշել է Արշակյանը։

 


© 2009 ARMENPRESS.am