ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հաստատել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը

16:29, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հաստատել է ահաբեկչական գաղափարախոսության տարածման և ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրման դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համատեղ պայքարելու ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության և ատելության հռետորաբանության  տարածման դեմ, ինչպես նաև հակազդելու ահաբեկչական կազմակերպությունների շարքերում հավաքագրմանը», - ասված է խորհրդի հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am