Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին»

15:20, 27 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, բարեգործական ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: Երեկոյի հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվի շրջայց գործարանի արտադրական տարածքում.      սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես-վաճառք: 

Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս: Մեկ տոմսի արժեքը՝ 1 մլն ՀՀ դրամ, որը կփոխանցվի ՀՀ մարզերում գործունեություն ծավալող որևէ սկսնակ կին գործարարի:

Invitation arm.jpg (2.45 MB)

Տեղերը սահմանափակ են: Հիմնադրամից խնդրում են տոմսերը ձեռք բերել մինչև ապրիլի 10-ը:

Տոմսերը ձեռք բերելու համար զանգահարել 044 444 761 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@mystep.foundation էլեկտրոնային հասցեին:

Բարեգործական ընթրիքը լուսաբանվելու է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից:


© 2009 ARMENPRESS.am