ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց առաջարկել է պարգևավճար
19:38, 27 Մարտ, 2024ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները տասը միլիոն դոլարի պարգևավճար է առաջարկել բոլորին, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն BlackCat խմբի հետ կապված հաքերների վերաբերյալ։ Այդ խումբը նաև հայտնի է որպես ALPHV: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին նշված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ըստ Պետդեպարտամենտի՝ BlackCat հաքերներն առաջարկել են ծրագրեր՝ որպես ծառայություն, և դրանով իսկ կոտրել են կրիտիկական ենթակառուցվածքների համակարգչային ցանցերը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում՝ գաղտնի տվյալներ գողանալու և գողացված անձնական տվյալները հանրայնացնելու սպառնալիքով փրկագին կորզելու համար:
2023 թվականի հուլիսին BlackCat-ը մուտք գործեց Մեծ Բրիտանիայի հիվանդանոցների տվյալների բազա՝ սպառնալով տարածել դրանք, եթե երեք օրվա ընթացքում իրենց հետ կապ չհաստատեին NHS-ի գլխավոր վարչության ներկայացուցիչները:
© 2009 ARMENPRESS.am