Երթևեկության կազմակերպման փոփոխություն Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում

14:11, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:

bafa191165355e277733d8e1b93a71febcfd4654.jpeg (226 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվի գծանշում:

 


© 2009 ARMENPRESS.am