ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները

12:16, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Այս պահին հայտնի են «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ, «Աշտարակ ձու» ՍՊ, Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերություններում անցկացված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց՝ նշված արտադրություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Նմուշառված ձվերի լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ դրանք համապատասխանում են սեղանի ձվի նկատմամբ օրենքով և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Հայտնի են նաև «ՆՈՐ ԶՈՎՔ ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երկու մասնաճյուղերում իրականացված դիտարկման արդյունքները: Մասնավորապես՝

Վերահսկողողական միջոցառումները դեռ շարունակվում են, ամփոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ:


© 2009 ARMENPRESS.am