Կայացել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

18:30, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։  

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող վերահսկողության, սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացի մանրամասները, անդրադարձել է  օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը՝ օրենսդրական բացերը լրացնելու և պետական վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Քննարկվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերը, ձեռնարկված միջոցառումները, արդյունքները, եզրահանգումներն ու դրանք կանխելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև հանրությունից ստացվող բողոքներին ընթացք տալու անհրաժեշտ կարգավորումները։


© 2009 ARMENPRESS.am