Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից

20:20, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 29-ին, ժամը 14։03-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Սարավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետից, դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Հ․)։


© 2009 ARMENPRESS.am